Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ուկրաինացիները զանգվածաբար լքում են երկիրը. Տիմոշենկո

Ուկրաինացիները զանգվածաբար լքում են երկիրը. Տիմոշենկո
23.11.2018 | 20:58

Ուկրաինայի «Բակտովշինա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասին: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ի գործակալությունը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 3.2 մլն ուկրաինացի աշխատում է երկրից դուրս, իսկ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 9 մլնի:

«Ինչքան էլ իշխանությունները խոսեն մեր համերկրացիների ակտիվ հանգստի մասիմ, դա սեփական երկրը զանգվածային կերպով լքելու մասին է խոսում»,- ասել է նա:

Նախկին վարչապետը ընդգծել է նաև, որ Ուկրաինակյում մարդիկ հազիվ են գոյատևում, հետևաբար գաղթի ու սովամահ չլինելու ճանապարհն են ընտրում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ